Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լուրեր

Հեռացվել է ուռուցք 23 կգ քաշով. oncology.am

Հեռացվել է ուռուցք 23 կգ քաշով. oncology.am

2015թ. հունիսին Ուռուցքաբանության ազգային կենտրոնի օնկոգինեկոլոգիական բաժանմունք էր դիմել Երևան քաղաքի բնակչուհի, 1946թ. ծնված Ա.Ճ.-ն, ով գանգատվում էր որովայնի արտասովոր մեծացումից: Հետազոտությունների արդյունքում փոքր կոնքում` անցումով դեպի որովայնի խոռոչ, հայտնաբերվել էր հսկայական չափերի ուռուցք:

Չնայած տեխնիկական որոշ դժվարություններին` Ուռուցքաբանության ազգային կենտրոնի բարձրակարգ վիրաբույժների շնորհիվ (պրոֆեսոր Գագիկ Ջիլավյան և գինեկոլոգ Արթուր Բոյաջյան) իրականացված բարդ վիրահատության արդյունքում հաջողվել էր ամբողջովին հեռացնել ուռուցքը: Հյուսվածքաբանական հետազոտությամբ ախտորոշվել էր արգանդի լեոմիոսարկոմա: Ուռուցքի քաշը կազմում էր մոտ 23կգ:
 

Ավելորդ չենք համարում կրկին հիշեցնել, որ կանանց համար պարտադիր է պարբերաբար գինեկոլոգիական հետազոտություն իրականացնելը, ինչի  արդյունքում հնարավոր կլինի հիվանդության հայտնաբերումն ավելի վաղ փուլում:

 

Հեռացվել է ուռուցք 23կգ քաշով  Հեռացվել է ուռուցք 23կգ քաշով  Հեռացվել է ուռուցք 23կգ քաշով

Սկզբնաղբյուր. oncology.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ